-
25.11.2020|
15:16
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական», - ասված է վարչապետի որոշման մեջ:
-
25.11.2020|
15:03
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումն ստորագրել է երեկ, այն հրապարակված է Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում։
-
25.11.2020|
14:47
Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկելու է սեպտեմբերի 27-ից հայտարարաված ռազմական դրությունը վերացնելու նախագիծը։ Հարցը հինգշաբթի նշանակված արտահերթ նիստի օրակարգում է։ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններն արդեն երկորդ անգամ են նույն օրակարգով նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես գալիս։
-
24.11.2020|
22:21
Ժողովրդական «Ինձ մի նայեք, բախտիս նայեք» ասացվածքի նախատիպն ասես հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է: Աշխարհն աշխարհով՝ Սարգսյանն իր շրջագայություններով, անվրդով հայտարարություններով ու զբոսաշրջային հանդիպումներով:
-
24.11.2020|
22:20
Իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հրաժարվում է ընդունել, որ պատերազմում պարտություն կրելու ու կապիտուլյացիայի մասին խայտառակ փաստաթուղթ ստորագրելու մեղավորությունն իրենն է: Իշխանությունն այժմ մեղավորներ է փնտրում: Մեղավոր են բոլորը, բացի իրենցից:
-
24.11.2020|
22:17
Կառավարությունում հրաժարականների շքերթ է: Նախարարական պորտֆելներին հրաժեշտ են տվել պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, սոցիալական հարցերի և աշխատանքի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները: Մի շարք պաշտոնյաներ էլ իրենք են հրաժարականի դիմում ներկայացրել:
-
24.11.2020|
22:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳ ՄՍ նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին:
-
24.11.2020|
22:05
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանի և «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի բնակարաններում խուզարկություններ են կատարվել։ «Հենց հիմա ոստիկանությունն այցելել է իմ բնակարան՝ խուզարկության: Այս ամիս երկրորդ անգամ», - գրել է Մալյանն իր ֆեյսբուքյան էջում։
-
24.11.2020|
21:45
Աշխատանքից ազատման դիմում է գրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը, լուրը հաստատեց նրա խոսնակը։ Ըստ Աննա Օհանյանի՝ Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմումը ներկայացրել է նախօրեին:
-
24.11.2020|
18:18
Նիկոլ Փաշինյանը 6 ամիս ժամանակ խնդրեց, որպեսզի երկրում կայունություն ստեղծի և որոշ հարցեր կարգավորի։ Բայց ի՞նչ է անում նա, բոլոր խնդիրները թողած, ողջ իրավական համակարգին ոտքի է հանել հանրության դեմ, որպեսզի զսպի ըմբոստությունը, ընդդիմախոսներին է ձերբակալում և խուզարկում նրանց տները։